Դեսպան Փոլադյանի հանդիպումն Իրաքի առևտրի նախարարի հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մարտի 13-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առևտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին (Mohammed Hashim Abdul Majeed)։ Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ նախարար Աբդուլ Մաջիդը նշեց, որ ներկայումս բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել առևտրատնտեսական ծավալներում փոխադարձ առաջընթաց գրանցելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առևտրի բնագավառում առկա համագործակցության հեռանկարներին՝ մատնանշելով, որ այդ նպատակն իրագործելու համար խիստ կարևոր է գործարարների համաժողովներին և փոխադարձաբար տնտեսական ուղղվածություն ունեցող ցուցահանդեսներին մասնակցությունը։

Նախարար Աբդուլ Մաջիդը, մասնավորապես ընդգծեց հայկական ընկերությունների՝ հոկտեմբերին կայանալիք Բաղդադի միջազգային տնտեսական ցուցահանդեսին մասնակցելու կարևորությունը։ Արձանագրվեց, որ առկա է մեծ ներուժ առևտրի ծավալներն ավելացնելու համար՝ հատկապես ապագայում Հայաստանից դեպի Իրաք ուղղությամբ ցամաքային ճանապարհի բացման պարագայում։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին պատշաճ կերպով նախապատրաստվել նաև տարեվերջին տեղի ունենալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներին՝ վերանայելով նաև համապատասխան իրավապայմանագրային երկկողմ փաստաթղթերը։