Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 8-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում մասնակցել է համայնքի հաշվետու ժողովին։ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել նաև Ասկերանի շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Խորհրդակցության ժամանակ Նորագյուղ համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը ներկայացրել է 2018 թ․-ի տարեկան հաշվետվությունը։ Համայնքի ձեռքբերումների …

