Մի քանի անգամ, թե՞ մի անգամ՝ մի քանի թեմայով. դատախազը՝ Փաշինյանի կողմից «քուանշվելու» և հրաժարական տալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
Բոլորը

Ես չգիտեմ՝ ով ինչ է համարում, բայց ես գլխավոր դատախազ եմ եղել 2016 թվականի սեպտեմբերից և մինչև այս պահը ձեզ հետ շփվում եմ որպես գլխավոր դատախազ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, որ ժամանակ առ ժամանակ նրա հրաժարականի մասին լուրեր են շրջանառվում:

«Ես մամուլում ավելի լուրջ բաներ կարդալու ցանկություն ունեմ»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանակին հաճախակի էր իրեն «քուանշում», հիմա ինչպե՞ս ստացվեց, որ լեզու գտան և շարունակում են միասին աշխատել, Արթուր Դավթյանն ասաց:

«Հաճախակին ո՞րն է, մի քանի անգա՞մ, թե՞ մի անգամ՝ մի քանի թեմայով: Այս հարցի հետ կապված ես ուզում եմ, որ դուք իմ տեսակետն իմանաք: Ուրեմն՝ լեզու գտնել, հարմարվել, սրանք տեղին և հասցեական հարցեր չեն: Ես ընտրվել եմ ԱԺ-ի կողմից, իմ աշխատանքները կատարելիս խոչընդոտների չեմ հանդիպել և շարունակում եմ իմ աշխատանքները կատարել: Ես որևէ առիթով լեզու գտնել-չգտնելու առումով խնդրի առաջ չեմ կանգնել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան