Ճիշտ չէ Փաշինյանի գնահատականը կապել դատավարական ընթացքի հետ. դատախազը՝ Մարտի 1-ի գործի՝ բացահայտված լինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դատական նիստերին մասնակցելը նախադեպային էր, քանի որ նման բան երբեք տեղի չէ ունեցել, ասաց:

«Իսկ նախկինում հիշո՞ւմ էիք, որ ՀՀ նախագահ քրեական հետապնդման ենթարկվի»: «Իրավական լուրջ վեճ էր ծավալվում, և այդ քննարկմանն իմ ներկայությունն անհրաժեշտ եմ համարել»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, թե 1996 թվականի ընտրությունների արդյունքներին անդրադարձ լինելո՞ւ է, քանի որ այս պահին ուսումնասիրվում են 1998 թվականի ընտրությունների արդյունքները, դատախազն ասաց. «Իսկ դրանց վերաբերյալ ունե՞նք երևան եկած նոր հանգամանքներ»:

Հարցին, որ եթե որևէ մեկն էլ բաց նամակ գրի 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ, ինչպես, օրինակ, Վահան Շիրխանյանը գրել էր 1998-ի մասին, այս դեպքո՞ւմ էլ դատախազությունը կուսումնասիրի, Արթուր Դավթյանը պատասխանեց:

«Ով ինչ գրի, որն իրավական գնահատականի անհրաժեշտություն ունի, դրան տրվելու է պատշաճ արձագանք»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, Արթուր Դավթյանն ասաց. «Դուք հիմա հարցը տալիս եք գլխավոր դատախազին, և ես պարզաբանեցին, թե քրեական գործն ինչ փուլում է գտնվում: Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սյուբեկտ չէ, ճիշտ չէ նրա գնահատականը կապել գործի դատավարական ընթացքի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան