Արցախի Հանրապետության ԱԺ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ողջունելով ՀՀ խորհրդարանի նախագահին՝ Աշոտ Ղուլյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԱԺ նախագահին բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: ԱՀ խորհրդարանի ղեկավարը հույս է …

