Շատ վտանգավոր կլինի, եթե Հայաստանն առաջինը հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Վիեննայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, առաջին անգամ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն նորմալ է անցել, իսկ Իլհամ Ալիևը կոչ է արել սպասել եռանախագահների հայտարարությանը: Դուք այս բանակցություններից ի՞նչ էիք ակնկալում:

– Ես մեծ սպասելիքներ այս հանդիպումից չունեի և չունեմ, բայց, այնուամենայնիվ, այն թեզը, որ լավ է, որ հանդիպում են, ես համարում եմ՝ ճիշտ է: Այո՛, պետք է զգույշ լինել, պետք է մտածել, պետք է պատրաստվել: Բայց հանդիպելը, ոչ թե պատերազմելը, այնուամենայնիվ, ճիշտ է: Ես ինչի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել՝ տեխնիկական հարցերը շատ բանի մասին են խոսում: Գիտեք, որ մեր ԱԳ նախարարը Վիեննա մեկնեց Նիկոլ Փաշինյանից մի փոքր ավելի շուտ: Ուրեմն՝ ինչ-որ պրոցես գնում է, ինչ-որ պատրաստություն: Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մի քանի օր առաջ ասաց՝ դեռ օրակարգը պատրաստ չէ: Չի բացառվում, որ ԱԳ նախարարը գնաց՝ օրակարգը քննարկելու: Երբ նա ավելի շուտ գնաց, ես հասկացա, որ լրջություն կա այդ պրոցեսում: Ես կարծում եմ, որ ճշտվում էին օրակարգային հարցերը, թե երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ինչ են քննարկելու: Հուսով եմ, որ այն գիծը, որ տանում է Նիկոլ Փաշինյանը, մերոնք մտցրեցին օրակարգ: Խոսքը բանակցություններում Ղարաբաղի կարգավիճակի վերականգնման, Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության մասին է: Կարծում եմ, որ հայկական կողմը կարողացավ դրանք ներառել օրակարգում: Երկրորդ՝ արդեն հաղորդագրություն ստացանք, որ դեմ առ դեմ հանդիպումը տևել է 1.5 ժամ: Սա ասում է այն մասին, որ նրանք, այնուամենայնիվ, խոսել են: Եթե, օրինակ, հանդիպումը տևեր 30 րոպե, ուրեմն պետք է հասկանայինք, որ հանդիպեցին, ասացին՝ ինչ են մտածում իրար մասին, տարաձայնությունների մասին խոսեցին ու բաժանվեցին: Իսկ այս պարագայում նշանակում է, որ քննարկում է եղել, կարծիքների փոխանակում: Հիմա դա կտա՞ մեծ արդյունք, իմ կարծիքով՝ ոչ, քանի որ Ադրբեջանը հեշտությամբ չի համաձայնի, որ Ղարաբաղը միանա բանակցություններին, Հայաստանն էլ, չեմ կարծում, որ հետ կկանգնի: Բայց սպասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարությանը:

– Այսինքն՝ կարծում եք այս հանդիպումը բանակցությունների հիմք չե՞նք կարող համարել, հաշվի առնելով, որ տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունեն կողմերը: Հատկապես հաշվի առնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը և Ադրբեջանի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հակազդեցությունը այս պնդմանը:

– Գիտեք՝ այո՛, ՄԽ համանախագահող երկրների դեսպանները, պարզ է, հիացած չեն, որ Ղարաբաղը վերադառնա: Ոչ թե մեր դեմ են, այդպես չի: Ուղղակի իներցիա է, իրենք սովոր են, որ Հայաստանը բանակցում էր Ադրբեջանի հետ, բայց հիմա Հայաստանում իշխանության գլուխ եկավ մեկը, որի կոնցեպտն այլ է. նա ուզում է վերականգնել այն, ինչ կար 1990-ական թվականներին, և դրանում տրամաբանություն կա: Հիմա Մինսկի խումբը պետք է, այսպես ասեմ, մարսի այդ մոտեցումը: Ես կարծում եմ, որ եթե մենք հետևողական լինենք, նրանք կընդունեն այդ իրականությունը, որ Արցախը պետք է ավելի ակտիվ դեր խաղա այդ բանակցային պրոցեսում:

– Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ վարչապետը խոսել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած 3 սկզբունքները և 6 տարրերը պարզաբանելու անհրաժեշտության մասին: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն է ասել, որ մենք, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներից հրաժարվել ենք: Կարծում եք՝ իսկապես հնարավոր կլինի՞ դրանցից  հրաժարվել: Այս առումով մի հատկանշական փաստ էլ, որ Մադրիդյան սկզբունքներ արտահայտությունը չի օգտագործվում՝ ո՛չ հետհեղափոխական Հայաստանում, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ էր այդ ձևակերպմամբ ներկայացված:

– Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են աշխատել Մինսկի խմբի շրջանակում: Մադրիդյան սկզբունքների մասին բան չի ասվել: Ես չեմ ասում, որ ուզում են հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, բայց ուզում են, ես կասեի, վերաթարմացնել այդ պրոցեսը:

– Իսկ դրանց փոխարեն, կարծում եք, ի՞նչ սկզբունքներ կառաջարկվեն, ի՞նչ կդրվի բանակցությունների սեղանին:

– Այստեղ էլ վտանգներ կան: Մի կողմից՝ Մադրիդյան սկզբունքներն այն իդեալը չեն, որոնք մեզ պետք են, քանի որ այնտեղ կա տարածքների հանձնում: Մադրիդյան սկզբունքներն իրենց դերը խաղացին, շատ կարևոր զսպող մեխանիզմ էին, բայց բանակցությունները փակուղի մտան, դրա համար էլ 2016 թվականի ապրիլին պատերազմ եղավ: Հիմա վերակենդանացնել, գուցե, պետք չի, բայց, մյուս կողմից, շատ վտանգավոր է, եթե առաջինը մենք հրաժարվենք դրանցից: Նոր իշխանություններին խորհուրդ կտամ զգույշ լինել, քանի որ եթե դու առաջինն ես հրաժարվում, արձագանքը կարող է շատ ցավոտ լինել: Մինչդեռ Ադրբեջանը չի էլ համաձայնի Մադրիդյան սկզբունքների իրականացմանը, քանի որ այնտեղ կա տարբերակ, որ Ղարաբաղն ինչ-որ ժամանակ ճանաչվի անկախ: Ավելի լավ է՝ իրենք հրաժարվեն: Բայց Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու դեպքում նաև վտանգներ կան, քանի որ այստեղ ինքնորոշումը ֆիքսված է, իսկ հետո կարող ես ստանալ մի բան, որտեղ ինքնորոշման մասին ընդհանրապես ոչինչ չխոսվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան