Պաշտոնական Բաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում․ Մամեդով

Լուրեր

08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
Բոլորը

Դեռ վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նա հավելել է՝ ադրբեջանական կողմը ներկայում սպասում է «իր ինքնիշխան տարածքների նկատմամբ 1990-ականներից գոյություն ունեցող պահանջների բացառումը՝ Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխության միջոցով», ինչպես նաև պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

«Վերջին հարցով երկու պետություններն էլ կարող են դիմել ԵԱՀԿ-ին, ադրբեջանական կողմն արդեն որոշ ժամանակ այդ մասին առաջարկ է անում՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը դեռևս չի արձագանքել կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ​​ուժերի գործունեությունը՝ մենք սա լուրջ ռիսկ ենք համարում»,- հայտարարել է Մամեդովը։

Հավելենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին հայտարարություն էր արել և խաղաղության պայմանագրի կնքման համար այս երկու պայմաններն առաջ քաշել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի