Քիչ առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նրա թեկնածությունն առաջադրեց նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ անկախ քաղաքական հայացքներից, հանձնաժողովի գործունեության շրջանակներում պատրաստ է բոլորին օգնել: «Տնտեսական հեղափոխությունը շատերը պատկերացնում են արտառոց մի բան։ Իմ պատկերացմամբ, տնտեսական հեղափոխության կոնտեքստում ամենակարևոր դրսևորումներից մեկն …

