Հրաման տվողը ես չեմ. Սամվել Օգանովսկին՝ իր հրաժարականի և նոր պաշտոնում նշանակվելու մասին

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) չի բացառում, որ առաջիկայում հրաժարական կտա նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին նա նշել է Factor.am-ի հետ զրույցում:

-Պարոն Կարապետյան, մամուլում տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում հրաժարական եք տալու: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:

-Եթե հրաժարական տամ հրաման է լինելու:

-Լինելո՞ւ է նման հրաման:

-Չգիտեմ, հրաման տվողը ես չեմ:

-Հիմա այդ տեղեկությունները, որ ազատվելու եք որքանո՞վ են իրականությանը համապատասխանում:

-Ես գնալու եմ թոշակի, ինձ համար հանգստանամ: 30 տարի է ծառայում եմ:

-Ձեր աշխատանքից ազատվելը ինչ-որ կապ ունի՞ Հայաստանի իշխանությունների ցանկության հետ:

-Թոշակի եմ գնում, իշխանությունն ի՞նչ կապ ունի:

-Տեղեկություններ կան, որ Դուք հնարավոր է Լևոն Մնացականյանին փոխարինեք՝ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում:

– Չէ, հա:

-Հիմա՝ այո՞, թե՞ ոչ:

-Ոչ:

-Առաջիկայում Արցախում նախագահի ընտրություններ են, Դուք որևէ կերպ դերակատարություն ունենալո՞ւ եք այդ գործընթացին:

-Իհարկե՝ ոչ: Ես զինվորական եմ, զինվորական էլ մնալու եմ: Ես քաղաքականության հետ գործ չունեմ: Ես՝ որպես զինվորական, որպես Սամո, ոչ մի բանի չեմ խառնվելու:

-Պարոն Կարապետյան, Վահան Բադասյանը հայտարարում է, որ Դուք Արցախում ծեծ ու ջարդի քավորն եք, կրիմինալին եք հովանավորում: Այս տեղեկությունները ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես չեմ մեկնաբանում: Վահանն է էլի: Նա պետք է ինձ քննադատի՞, ազգն է որոշում՝ ես ճիշտ եմ, թե՝ սխալ: Վահանը ոչ մի բան էլ չի որոշում, ազգն է որոշում:

Նարեկ Կիրակոսյան