ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի մշակույթի նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասի հետ: «Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը նախարար Կվիետկաուսկասին հաջողություն և արդյունավետ գործունեություն մաղթեց՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Լիտվայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունը կպահպանվի և կընդգրկի փոխգործակցության նոր ոլորտներ։ Նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասն նշեց, …

