ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եթովպիայի ԱԳՆ պետնախարարին

Լուրեր

09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա պաշտոնական այցի շրջանակներում  տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եթովպիայի ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ:

«Նախարար Մնացականյանը կարևորեց իր պաշտոնական այցելությունը Եթովպիա՝ ընդգծելով, որ աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների խորացումը, տարածաշրջանում Հայաստանի ներկայության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը հանդիսանում են կառավարության առաջնահերթություններից մեկը։ Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմականորեն ձևավորված և դարերի պատմությամբ միահյուսված կապերն ամուր հիմք են ստեղծում արդի փուլում երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման համար։ Այս համատեքստում Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն առանձնահատուկ ընդգծեց հայկական համայնքի պատմական դերը Եթովպիայի արդիականացման գործում:

ՀՀ ԱԳ նախարարն ու Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս արդյունավետորեն օգտագործելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ համագործակցության ուղղությամբ: Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային կառույցներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, կարևորվեց ոլորտային խորհրդակցությունների անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Ներկայացնելով Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները՝ դրանք դիտարկելով նաև հայ-եթովպական երկկողմ օրակարգի հավանական բաղադրիչ: Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց, որ պատահական չէ իր գլխավորած պատվիրակության կազմում նաև հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում աֆրիկյան գործընկերների հետ առարկայական քննարկումներ անցկացնելու համար և ուրվագծելու հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը, նախարար Մնացականյանի խոսքով, նոր հեռանկարներ է բացում արտաքին քաղաքական երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: