Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև

Լուրեր

09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև:

«Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:

Ողջունելով և խորհրդանշական որակելով Բուխարեստ-Երևան առաջին ուղիղ չվերթով ռումինական պատվիրակության ժամանումը Հայաստան՝ փոխնախարար Ադոնցը նշեց, որ այն կարևոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային համագործակցության ակտիվացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա աշնանը ՀՀ ԱԳ նախարարի Ռումինիա նախատեսվող այցի մանրամասներին: Կողմերը վերահաստատեցին երկկողմ տնտեսական ու մշակութային հարուստ օրակարգ ձևավորելու իրենց պատրաստակամությունը:

Շնորհավորելով Ռումինիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու առթիվ՝ փոխնախարար Ադոնցը հաջողություն մաղթեց Եվրոպական օրակարգն արդյունավետորեն իրականացնելու համար՝ նշելով, որ Հայաստանը նշում է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ իր համագործակցության 10-ամյակը:

Ռումինիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Արման Եղոյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: