Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը դեռ նոր է սկսվում

Լուրեր

09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
Բոլորը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաևսկին խոսել է թուրք-ամերիկյան լարվածության տնտեսական հետևանքների մասին. գրում է ermenihaber-ը:

Ըստ Ռաևսկիի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի շարունակական արժեզրկման պայմաններում թուրքական իշխանությունների գործողությունները ճիշտ չեն:

«Աջակցությունը թուրքական լիրային դարձել է գնաճի պատճառ, և հիմա թուրքական տնտեսության համար դժվար է դուրս գալ ստեղծված իրավիճակից»:

Համեմատություն է արել, որ օրինակ Ռուսաստանի կենտրոնական բանկը, զգուշանալով գնաճից, ցածր է պահում ռուբլու գինը դոլարի նկատմամբ:

Ռուս մասնագետը, հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է բարեփոխումներ իրականացնել տնտեսության մեջ, ասել է. «Կառավարության՝ փոքր ձեռնարկություններին տրվելիք աջակցությունն ու սպեկուլյանտների դեմ սկսելիք պայքարը բավարար չէ, քանի որ արտաքին կապիտալի հոսքը դեպի Թուրքիա քիչ է»:

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի տնտեսության դեմ ուղղված գործողությունների մասին խոսելիս Ռաևսկին ասել է. «Թուրքիայից ներկրումը ԱՄՆ-ի տնտեսության մեջ փոքր տոկոս է կազմում, սակայն Թուրքիայի համար ԱՄՆ-ի հետ առևտուրը մեծ կարևորություն ունիմ: Այդ պատճառով Թուրքիայի տնտեսության դեմ ԱՄՆ-ի գործողություններն ավելի վտանգավոր են քան՝ հակառակը:

Ռազմական պայմանագրերը նույնպես կարող են ազդել տնտեսության վրա: Օրինակ՝ շուրջ 20 թուրքական առաջատար ընկերություններ F-35 կործանիչների համար դետալներ են արտադրում: ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական հոսքագծերի պահեստամասերի մատակարարումը: Հայտնի է, որ այդ հոսքագծերն աշխատում են ամերիկյան պահեստամասերով: Պետք է ընդգծել, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը դեռ նոր է սկսվում»,- եզրափակել է մասնագետը: