«Մենք պատրաստ ենք երկար տարիներ ապրել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում»․ «Իմ քայլ»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Չնայած առաջիկայում պատերազմի հավանականությունը բացառող մեր իշխանությունների լավատեսությանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը երեկ ասել է, որ հակված է կարծել, որ պատերազմ կլինի, Ադրբեջանը խաղաղության համար չի սպառազինվում ամբողջ թափով։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը համոզված է, որ հիմա պատերազմը Ադրբեջանի շահերից չի բխում։

«Ռազմական գործողությունների հետևանքով հարձակվող պետությունը կարող է կրել բազմաթիվ կորուստներ, ինչո՞ւ չէ, նաև տարածքային»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

Ըստ իշխանական պատգամավորի, Հայաստանը և Արցախը կարող են երկար տարիներ ապրել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում․«Պատմության և ճակատագրի բերումով, այո՛, մենք պատրաստ ենք երկար տարիներ ապրել այս վիճակում և մեզ պարտադրել է ճակատագիրը, որպեսզի մենք առաջնային ուշադրություն դարձնենք մեր պաշտպանության համակարգին, դա կլինի մի տարի, 100 տարի, թե 200 տարի»։

Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը կդժվարանա համաձայնվել Լևոն Մնացականյանի հետ՝ պատերազմի հավանականությունն այսօր ավելի անհնար է, նույնիսկ անհեթեթ է։

«Միջազգային նոր դասավորության անհրաժեշտություն կա, և Արցախում Արևմուտքի ու Ռուսաստանի դիմակայության հարցը չի հասունացել»,- մեկնաբանում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Ըստ պատգամավորի, իսկապես վտանգավոր է Ադրբեջանի համար որևէ արկածախնդրությունը․ «Մենք պիտի ամեն ինչ անենք այսօրվանից սկսած ստատուս քվոն պահելու համապատասխան քաղաքական, տնտեսական, իմացական ներուժը սպասարկենք այս նպատակին»։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Զոլյանը, նոր պատերազմի համար լարված միջավայր չի տեսնում Արցախի և Ադրբեջանի միջև։

«Հիմա էսկալացիան գիտե՞ք ոնց, կա դիվանագիտական ակտիվ գործընթաց էդ թվում էդ դիվանագիտական գործընթացում լինում են բավականին կոշտ հայտարարություններ»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը։

Նա ենթադրում է, որ որպես զինվորական Լևոն Մնացականյանը գիտի թե ինչ է ասում, սակայն համոզված է, որ դիվանագիտական լեզուն դեռ սպառված չէ։ Իհարկե, ինքը երբեք չի ասի, որ պատերազմն անհնար է․ «Մենք չենք կարող ասել, որ վաղն, օրինակ, աշխարհում ինչ իմանաս ինչ կլինի, ի վերջո, անգամ միջուկային պատերազմ կարող է լինել»։

Ըստ պատգամավորի, Ադրբեջանը գիտի, որ Հայաստանը կամ Արցախը պատերազմից վախեցող երկրներ չեն, ավելին՝ պատրաստ են նոր պատերազմի։ 2016-ի ապրիլից մեր երկրում շատ բան է փոխվել։ Այն ժամանակ նույնիսկ հայկական դիվանագիտությունը մատը մատին չէր խփել, որ պատերազմը չլինի։ Իսկ այսօր, ըստ Միքայել Զոլյանի, մեր դիվանագիտությունը աշխատում է ամբողջ թափով։

Մհեր Արշակյան