Նիկոլ Փաշինյանը հարցաքննվեց․ ի՞նչ գործի շրջանակներում էր վարչապետը դատարան ներկայացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում եռուզեռ էր։ Իսկ պատճառն այն էր, որ վարչապետն էր գալիս։ Նիկոլ Փաշինյանը դատարան էր եկել հարցաքննության։ Նա վկայի կարգավիճակ ուներ, վարչապետը դատարանում էր իր անձնագրով, որը, սակայն, չգործածեց, դատարանն ասաց՝ վկայի ինքնությունը բոլորին պարզ է։

Գործը, որի շրջանակներում վարչապետն այսօր հարցաքննվեց, վերաբերվում էր 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցությամբ մասնակցում էր ԱԺ-ի ընտրություններին, երբ ահազանգ հնչեց, որ վերջինիս շտաբի անդամներից մեկի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այս գործով խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվեց Արթուր Այվազյանին, որը առավել հայտնի է Մանախ մականվամբ։

Նա, հիշեցնենք, 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար: Այս միջադեպի գործով Այվազյանը նախ կալանավորվեց, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց դեռևս 2017 թվականին:

Վարչապետն այսօր դատարանում ասաց, եթե դեպքի առնչությամբ մանրամասներ չհիշի կարող են իր նախքննական ցուցմունքը հրապարակել։ Նա դատարանում պատմեց կատարվածը, որին ականատես է եղել և հավելեց՝ դատարանից թաքցնելու բան չունի։

Քննչի հետ առնչություն ունենալու վերաբերյալ վարչապետին հարց հղեց Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը, վերջինս, հիշեցնենք, զբաղվում է նաև կալանավորված Ռոբերտ Քոչարյանի և Քոչարյանին բաց նամակ հղած Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ։

Փաշինյանը դատարանում ասաց, որ քննիչը հեղափոխության օրերին իր աջակցությունն է հայտնել իրեն, ինչին հաջորդեց Հայկ Ալումյանի հարցը, թե ինչ խոսակցություն է եղել նրանց միջև, որին ի պատասխան վարչապետը նշեց՝ միայն գործի ընթացքի հետ կապված։

Ամբաստանյալը վարչապետին հարցեր չտվեց, ասաց չի ուզում, որ այս գործը որևէ մեկը քաղաքական կեղտոտ խաղերի համար օգտագործի:

Նիստի ավարտից հետո վարչապետը լրագրողների հարցին ի պատասխան նաև հայտնեց, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում, այն է՝ Մարտի 1-ը, ինքը ևս հարցաքննվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան