Լրանում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարին. այս մարմինը սկսեց գործել սահմանադրական փոփոխությունների՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո: ԲԴԽ-ն այսուհետ գործելու է նոր շենքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով Բարձրագույն դատական խորհուրդ է այցելել: Նա կծանոթանա նաև կառույցի մեկամյա գործունեության արդյունքներին:

