230 փոխանակման կետից 80-ը կփակվի, մոտ 500 ընտանիք գործազուրկ կդառնա․ «Արժութային դիլերների միության» նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 10-ի նիստում, քննարկում է Պետական տուրքի մասին  օրենքում փոփոխությունների շրջանակներում առաջարկված նոր հարկային կարգավորումները, որոնք ենթադրում են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի համար պետական տուրքի 60-ապատիկ բարձրացում։

Քննարկման մասնակից «Արժութային դիլերների միության» նախագահ Արամայիս Խաչատրյանը նշեց, որ «Արժութային դիլերների միության» անդամ են հանդիսանում փոխանակման կետերը, իսկ այդ կետերի համար պետական տուրքի բարձրացման որոշումը նախապես շահառու կողմերի հետ չի քննարկվել, մինչդեռ, եթե լինեին նման քննարկումներ, իրենք կնշեին այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է ոլորտի վերահսկման և խախտումների բացառման համար, իսկ Կառավարությունը որոշել է գնալ պետական տուրքն ավելացնելու ճանապարհով։

Ըստ Խաչատրյանի՝ փոխանակման կետերի համար, օրինակ, սահմանված է տուգանքի բարձր չափ՝ 4 միլիոն դրամ, եթե մեկ անգամ անդորրագիր չի տրամադրում։ Վերջինիս խոսքով՝ փոխանակման կետերը հագեցած են նաև տեսաձայնագրող սարքավորումներով, որոնք պահպանվում են 180 օր և դրանցով  ԿԲ-ն իրականացնում է վերահսկողություն, հետևաբար կարելի էր կիրառել վերահսկման այլ մեխանիզմներ և ոչ թե դրվեր տուրքի ավելացման հարցը։

«Ուստի պետական տուրքը 60 անգամ ավելացնելու պարագայում 230 փոխանակման կետից 80-ը կփակվի, մոտ 500 ընտանիք գործազուրկ կդառնա, իսկ մնացած 20 տոկոսի 10 տոկոսը կկարողանա այդ 3 մլն դրամ տուրքը վճարել ընդամենը մեկ տարի։ Մեր հաշվարկներով՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ բյուջե մուտք չի լինի»,- ասաց «Արժութային դիլերների միության» նախագահ Արամայիս Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան