«Հնարավոր է S-400-ները նախատեսվածից շուտ մատակարարվեն». Էրդողան

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստան կատարած այցից վերադառնալիս, զրուցել է թուրքական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ. գրում է ermenihaber-ը:

Էրդողանը խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնք Ռուսաստանը պատրաստվում է այս տարի մատակարարել Թուրքիային։

Ինչպես հայտնի է, որ ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան Ռուսաստանից ստանա այդ համակարգերը։ Վաշինգտոնը մի քանի անգամ զգուշացրել է, որ դա Անկարայի համար ծանր հետևանքներ կարող է ունենալ։

«Մենք ուր գնում ենք, մեզ հարցնում են S-400-ների մասին։ Մեր արտգործնախարարին և մնացած նախարարներին ամեն տեղ հարցնում են այդ թեմայի մասին։ Կոչ են անում, որ հրաժարվենք դրանցից։ Մենք էլ պատասխանում ենք, որ S-400-ների հարցը փակված է և ամեն բան գնում է իր հունով»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ թեև S-400-ների մատակարարումը պետք է տեղի ունենար հուլիսին, բայց հնարավոր է, որ ավելի շուտ լինի:

Էրդողանը, պարզաբանելով S-400-ների գնման դրդապատճառները, ասել է, որ դա առաջին հերթին կապված է այն արտաքին վտանգների հետ, որոնց հետ Թուրքիան այժմ դեմ հանդիման է:

Միևնույն ժամանակ Էրդողանը, նկատի ունենալով ԱՄՆ-ին, նշել է, որ ոչ մի օտար երկիր իրավասու չէ քննարկել մեկ այլ ինքնիշխան երկրի կայացրած որոշումները։