Նվազեցնենք ծախսերը` կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի շնորհիվ. Գյուղնախարարությունը նոր ծրագիր է առաջարկում

Լուրեր

09.11.2026 | 10:15
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկում է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը:

 

«Խնայենք ջուրը, ավելացնենք բերքատվությունը, երաշխավորված ոռոգում ապահովենք, նվազեցնենք ծախսերը` կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի շնորհիվ:

 

Պետությունն առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի  մասնակի փոխհատուցման հնարավորությունից։

 

Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը Ձեզ կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։

 

Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող  գյուղատնտեսական  կոոպերատիվներին  վարկը կտրամադրվի 0%-ով։

 

Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող  գյուղատնտեսական  կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը»,- ասված է հաղորդագրությունում: