«Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ լուսանկարներ հրապարակելով Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների աշխատանքից: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ քաղաք Հալեպ:

