Մոսկվայում հոսպիտալացվել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան. գրում է ria.ru-ն՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան: Ավելի ուշ ռեժիսորի կինը հայտնել էր, որ «նրա մոտ թոքաբորբ է, նա վերակենդանացման բաժանմունքում է»: Նշենք, որ կինոռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Աֆոնյա», «Միմինո», «Կին ձա ձա» կինոնկարները:

