Թուրքական լրատվամիջոցները համեմատել են F-35-ների և Su-57-երի տեխնիկական հնարավորությունները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքական մամուլում շարունակվում է օրակարգային մնալ ամերիկյան արտադրության նոր սերնդի F-35 կործանիչների հարցը, որոնք ԱՄՆ-ն պետք է մատակարարեր Թուրքիային. հաղորդում է ermenihaber-ը։

Կայքերից մեկը ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ համեմատության մեջ է դրել  F-35-ների և  ռուսական արտադրության նոր սերնդի Su 57 կործանիչների ֆունկցիոնալ հնարավորությունները՝ ինֆոգրաֆիկայի տեսքով։

Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրների պատճառով F-35-ների մատակարարման հարցը հարցականի տակ է, ինչի մասին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները  զգուշացրել էին թուրքական կողմին։  Վերջերս էլ թուրքական մամուլում ավելի շատ են շրջանառվում այն լուրերը, որտեղ նշվում է, թե թուրքական կողմն ամերիկյան կործանիչների փոխարեն կարող է ձեռք բերել ռուսական S-57-երը։

Այս համատեքստում աղբյուրը համեմատելով այդ կործանիչները գրում է, որ եթե F-35-ների  առավելագույն արագությունը 1931 կմ/ժ է, ապա Su-57-երինը՝ 2600 կմ/ժ։ Թռիչքի տևողության առումով ռուսական ինքնաթիռները գերազանցում են ամերիկյաններին։ Մասնավորապես, եթե F-35-ը օդում կարող է մնալ առավելագույնը 2 ժամ 36 րոպե, ապա S-57-ը՝ 5.8 ժամ։ Աղբյուրի պնդմամբ՝ ամերիկյան կործանիչներն  այդքան ճկուն չեն, որքան ռուսականները։

Օգտակար բեռնատարողության առումով էլ  ռուսական ինքնաթիռները գերազանցում են ամերիկյաններին (10տ. /8.16 տ.)։  Առավելագույն թռիչքային զանգվածով էլ S-57-երը գերազանցում են F-35-ներին (35.480 կգ/ 31.751)։