Անգիտակից երիտասարդին սանավիացիայի ուղղաթիռով Վանաձորից տեղափոխեցին Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱՆ արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակներում քիչ առաջ Վանաձորից ուղղաթիռով հիվանդ տեղափոխեցին Երևան՝ «Էրեբունի» ԲԿ:

Հիվանդը 23-ամյա երիտասարդ է, որը Վանաձորի ԲԿ է ընդունվել այսօր ժամը 12:00-ի սահմաններում՝ ծայրահեղ ծանր վիճակով:

«Առավոտյան ունեցել է ջերմության բարձրացում, թուլություն, հետո սկսվել են ցնցումներ, գիտակցությունը կորցրել է: Հրավիրվել է շտապօգնություն և տեղափոխվել հիվանդանոց: Երիտասարդն ընդունվել է գիտակցության խորը ընկճումով: Մինչ հետազոտական էտապը մեզ մոտ կրկին ունեցել է ցնցումային համախտանիշ, գիտակցության խորը խանգարումով և կոմայի առաջացումով:
Հետագայում դեղորայքի ֆոնին գիտակցությունը սկսվեց վերականգնել, կայունանալ: Ունենք ուղեղի թաղանթների վարակային բորբոքում: Ուղղաթիռ կանչեցինք, որվհետեւ կրկնվող ցնցումային համախտանիշով հիվանդը, որը կարիք է ունենալու ինդոպացիայի և հետագա տակտիկ բուժման, որպեսզի ժամանակի կորուստ չլինի, ավելի էֆեկտիվ էր ուղղաթիռով տեղափոխել»,- ասաց Վանաձորի ԲԿ-ի ռանիմատոլոգ Հովսեփ Հովհանիսյանը:

Տեղափոխման պահին բժիշկները երիտասարդի վիճակը գնահատեցին կայուն ծանր:
Երևանից Վանաձոր մեքենայով ճանապարհի տևողությունը կազմում է 1 ժամ 30 րոպեից մինչև 2 ժամ, իսկ ուղղաթիռով 40 րոպե:

«Ուղղաթիռով տանելն առանձնահատուկ ծանր դեպքերում ավելի նպատակահարմար է՝ ճանապարհը կարճ է լինում, ճանապարհին խանգարող հանգամանքեր չեն լինում: Մենք ծանր դեպքերում մինչև 3 ժամ ճանապարհ ենք գնում: Դեպք ենք ունեցել, որ ժամանակի երկարատևության պատճառով մեծ բարդություններ ենք ունեցել, հիվանդի մոտ 3 անգամ սրտի կանգ է գրանցվել: Իսկ ուղղաթիռով տանելու դեպքում ժամանակն ավելի կարճ կլինի, ավելի շուտ կհասցվի տեղ և հիվանդի կյանքը փրկելու համար մեծ շանսեր կլինեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը:

Վանաձորից տեղափոխվող երիտասարդը 6 օր գործող սանիտարական ավիացիայի 4-րդ հիվանդն է:

Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթևիկ Ղազարյան