Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ գործակցությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ և ՀԲ հետ գործակցությունը, նշելով, որ վերջիններս նշանակալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև առանձնացրել երկրի ֆինանսական ոլորտում իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:

ԿԲ նախագահը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի ընթացիկ վիճակը, Կենտրոնական բանկի նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության նոր հեռանկարների շուրջ, և նշել, որ Հայաստանի Հանրապետության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի ու Համաշխարհային Բանկի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ։

ԿԲ նախագահը մասնակցել է մի շարք աշխատանքային քննարկումների՝ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ: