Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնող «Հայրենիք» («Батькивщина») կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի գործընթացը սկսելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել բանակում զանգվածային հափշտակությունների մասին լրագրողական հետաքննության հրապարակումից հետո: «Այն, ինչի մասին լրագրողները հրապարակել են, պետական դավաճանություն է»,- Ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է Տիմոշենկոն: …

