Լռե՛ք, այ քեզ բան, տարիքիս չխաբվեք․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարուքյանին և Գորգիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները լիագումար նիստերի օրակարգում չընդգրկելու պատճառով վիճաբանություն տեղի ունեցավ ԲՀԿ, ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների մեջ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթը տեղից ընդհատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ինչին արձագանքեց Հայրապետյանը․ «Պարոն Գորգիսյան, տեղից ոչ մի խոսք: Իյա, պարոն Գորգիսյան, լռեք։ Ուրեմն, պարոն Գորգիսյան, Ձեզ եմ ասում ու Ձեր մյուս գործընկերներին, փոխեք Ձեր հռետորաբանությունը և ոճը: Սա խնդրանք է, բայց նաև չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե Դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է այս հատվածը առնվազն պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի»:

Այս վիճաբանությանը միջամտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը, որին Հայրապետյանը կոչ արեց լռել․ «Պարոն Մարուքյան, լռե՛ք ասացի: Դու չի, Դուք ա Ձեզ համար»:

Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Դու ո՞վ ես»:

Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Շատ ցավում եմ Ձեզ համար, որ մինչև հիմա չեք ծանոթացել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան