Բոլոր լրագրողները թող Ծառուկյանին դիմեն որպես սեփականատեր. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սրանից հետո բոլոր լրագրողները թող Ծառուկյանին դիմեն որպես սեփականատեր: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Մեր հարցին՝ նախկինի հետ համեմատ՝ հիմա ինչպե՞ս է գնահատում ՊԵԿ-ի աշխատանքը, Ծառուկյանը պատասխանեց. «Ուզում եմ գնաք, իմ բոլոր կառույցներում հարցնեք: Ինչ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, տասը օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն է: Ես էլ ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ստուգում եք՝ գնացեք ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս»:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ երբ ժամանակը գա, բոլոր լրագրողներին կհավաքի, կետ առ կետ կներկայացնի, որ բոլորի համար պարզ լինեն «և՛ ՊԵԿ-ի կատարած գործերը, և՛ սկզբունքը, և՛ մոտեցումը»:

Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավորների հետ ԲՀԿ-ի «մենամարտի» մասին հարցին էլ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե որոշ պատգամավորներ պատգամավոր են դարձել, ոնց որ ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ում շնորհիվ, և եթե այսօր առանց Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և մի քանիսի հարյուր ձայն հավաքող չեն, որ խոսում են… Մենք ի՞նչ հարցեր ենք բարձրացնում, ժողովրդին անհանգստացնող խնդիրները»:

Նա, միաժամանակ, ընդունեց, որ նույն խնդիրն էլ, հնարավոր է, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան