ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում։ Նախարարը Ասիական զարգացման բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։ Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Զբոսաշրջության ոլորտը մեր …

