Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Լիտվայում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշեց, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:

Հանդիսությանը դաշնամուրային կատարումներով հանդես եկավ Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը՝ կատարելով Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի և այլոց ստեղծագործությունները:

Համեգային ծրագրի երկրորդ հատվածում Արմինե Գրիգորյանը և Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը դաշնամուրային դուետի ձևաչափով կատարեցին հայ և լիտվացի ականավոր կոմպոզիտորների գործերը, որոնք բարձր գնահատականի արժանացան հանդիսատեսի կողմից:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինիների ներկայացման և համտեսման արարողություն։