Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին եւ գործունեությանը նվիրված հուշ երեկոյին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ …

