Գարշահոտ գետնանցումներն ու տուրիստական կենտրոն դառնալու խոստումները․ ի՞նչ են մտածում քաղաքային իշխանությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
Բոլորը

Մինչ հետհեղափոխական Հայաստանը հավակնում է այս ամառ գրավել եվրոպացի զբոսաշրջիկներին, իսկ քաղաքական իշխանությունը խոստանում է զբոսաշրջությունը դարձնել նոր Հայաստանի հաղթաթուղթը, մայրաքաղաք Երևանի հենց կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի այս գետնանցումը կորած է աղբի մեջ, թևածում է արտաթորանքի հոտը։

Factor TV-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհում են կեղտոտությունից, գետնանցումը համեմատում արտաքնոցի հետ: «Զուգարան ա, առանց փողի»,- ասաց մեզ պատահած մի տղամարդ։ Երիտասարդ մի աղջիկ հեշտությամբ է բառեր գտնում՝ բնութագրելու․ «Կեղտ, աղբ, փնթիություն, անշնորհքություն․․․ Ես էս հատվածով եմ աշխատանքի գնում ամեն օր ու համարյա միշտ քիթս փակ։ Երևանում երևի շատ քիչ անցում կգտնեք, որ քիչ թե շատ բարվոք կլինի, ու էդ հարցով ոչ մեկ չի զբաղվում»,- ասաց նա։

Այս գետնանցումը մաքուր պահելը հույժ կարևոր է, հաշվի առնելով որ այն տեղակայված է քաղաքի մարդաշատ հատվածում։ Բացի այդ՝ գետնանցումը միացնում է Մաշտոցի պուրակը զբոսայգու մյուս հատվածին, որն այս գարնանից նոր տեսքով է ներկայանում քաղաքացիներին։ Անցորդներն ամեն կերպ խուսափում են մտնել այս գետնանցում։ Նրանցից մեկն ասաց՝ նախ հոգեպես պատրաստվում են ու նոր մտնում գետնանցում.«Վատ հոտի ու  տհաճ իրավիճակի պատճառով, իրոք հաճելի չի անցնել, այլ ելք չկա, մեր կյանքի ապահովության համար անցնում ենք տակով»։

Մեկ այլ կին նկատեց, որ գետնանցումը պետք է աչքի լույսի պես փայփայել, ի վերջո, այն քաղաքի դեմքն է․ «էստեղ մանկական զբոսայգի է, արդեն՝ երկաթուղին կա, ինքը պետք է հրապուրիչ ու գեղեցիկ լիներ, որպեսզի երեխաները անվտանգ անցնեին։ Երեխային էստեղ մտցնելը մի քիչ հակահիգիենիկ ա»։

Մեկ այլ քաղաքացի պնդեց, որ երեկոյան հնարավոր չէ անցնել գետնանցումով: «Էստեղ նույնիսկ գողություններ են եղել կանանց պարանոցներից վզնոցներ․․․ եղել են դեպքեր իմ հարևաների հետ կապված»,- պատմեց նա։

Անբարեկարգությամբ ու կեղտոտվածությամբ երևանցիներին քաջածանոթ մյուս գետնանցումը՝ հայտնի նախկին ձկան խանութի դիմաց է՝ Մաշտոցի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ և Հակոբ Պարոնյան փողոցների հատման կետում։ Մոտակա շենքերից մեկում բնակվող մի կին պատմեց, որ գետնանցումը երեկոյան ժամերին ավելի շատ օգտագործվում է որպես զուգարան․ «Տհաճություններ շատ կան, անցնելիս ուզում ես արագ դուրս գալ»։

Երիտասարդ մի աղջիկ հավատացած է, որ ամեն ինչ սկսվում է ժողովրդից՝ երիտասարդներից․ «Ամեն ծնող հետևի, որ երեխան անձեռոցիկը, թուղթը չգցի գետնին ու գնա, մեր երկրի վիճակը իդեալական կլինի։ Ուղղակի կան անփույթ մարդիկ»։

Երբ գալիս է գիշերը, չլուսավորվող այս գետնանցումը առավել վտանգավոր է դառնում, պատճառը թույլ լուսավորությունն է։ Թեև անցկացված է լուսավորության համակարգ, գետնանցումը հաճախ է ընկղմվում մթի մեջ: «Երեկոյան ժամերին լինում են պահեր, որ լույսերը չեն միանում գետնանցումում ու համարյա թե մարդ չի լինում, վախենալու է էստեղով անցնել, դրա համար կամ չեմ անցնում էստեղով կամ աշխատում եմ արագ անցնել։ Մի տեսակ վախենալու է՝ մութ, մարդ էլ չի լինում։ Սարսափ կինոներից ինչ-որ դրվագի ա շատ նման լինում, աշխատում եմ չանցնել»,- նշեց մի աղջիկ։

Գետնանցումին առավել անմխիթար տեսք է տալիս այս շինությունը, որը ժամանակի ընթացքում ավերակի է վերածվել ու դարձել աղբանոց։ Factor TV-ի նկարահանող խումբը գետնանցումում հանդիպեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին, որն առաջարկեց այս շինությունը վարձակալությամբ տալ մասնավորին․ «Ընդամենը պետք է մաքրություն անել, և պետք է հերթապահություն սահմանել, կամ ինչ-որ ձևով մրցույթով սա միգուցե մասնավորեցնել։ Չի կարելի էս վիճակը հանդուրժել, աղջիկ են բռնաբարել էստեղ, սպանություն ա եղել, և ով ասես էստեղ չի լինում, քաղաքապետարանից մի քանի քայլ է ընդամենը»։

Քաղաքացիները հրատապ քայլեր են ակնկալում քաղաքային իշխանություններից․ «Ավելի ճիշտ կլինի՝ ինչպես որ Երիտասարդական մետրոյի տակ են արել՝ փոքր խանութ, առևտրի կենտրոն բացեն, ու ավելի բարեկարգ վիճակ կլինի»։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ն տեղեկացավ, որ Մաշտոցի պողոտայի երկու անցումները աղբից ազատելու, ու նաև՝ սանմաքրում ապահովելու պարտավորությունը «Սանիթեք» ընկերության վրա է։

Հարություն Խաչատրյանը, որ Երևանի քաղաքապետի կողմից լիազորված է դիտարկել «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրային պարտավորությունների ընթացքը, ասաց՝ գետնանցումներում հակասանիտարական վիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Սանիթեքը» չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները. «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար ընկերությունն արդեն տուգանքի է ենթարկվել։ Պատասխանատվության է՛լ ավելի կոշտ միջոցներ են ձեռնարկվելու, է՛լ ավելի կոշտ եթե այդ պարտավորությունները չկատարվեն»։

Factor TV-ի դիտարկմանը, որ քաղաքացուն այնքան էլ հետաքրքիր չէ, որ չեն իրականացվում պայմանագրային պարտավորությունները, ի վերջո, քաղաքի արտաքին տեսքը պահպանելու պարտավորությունը Երևանի քաղաքապետարանինն է՝ ի՞նչ է հնարավոր անել մինչև խնդիրը լուծվի, պարոն Խաչատրյանը նշեց․ «Որոշակի ժամկետ կփորձենք սահմանել, որպեսզի իրենք էդ թերությունները վերացնեն»։

Իսկ եթե տրված ժամանակում «Սանիթեքը» չվերականգնի գետնանցումների մաքրությունը, Հարություն Խաչատրյանը հավաստիացրեց՝ քաղաքապետարանը կարող է օգտվել ընկերության հետ պայմանագրի մեկ այլ կետից, այն է՝ «Սանիթեքին» տրվող գումարներից պահումներ կարվեն և քաղաքն ինքը կարգի կբերի հակասանիտարական վիճակում հայտնված գետնանցումները։

Factor TV-ն մեկնաբանություն ստանալու ակնկալիքով երկու օր շարունակ փորձեց կապ հաստատել «Սանիթեք» ընկերության հետ, բայց մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան