Գրքատոն՝ նվիրված Կոմիտասին ու Թումանյանին․ ավարտվեց ազգային գրադարանային շաբաթը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր ամփոփվեց Ազգային գրադարանային շաբաթը։ Հայաստանի գրադարաններում 7-օրյա գրքատոնն արդեն 18-րդ անգամ էր անցկացվում։ Նախաձեռնությունը «Հայկական գրադարանային ասոցիացիայինն» էր՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Գրադարանային 18-րդ շաբաթը տարբերվող էր՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան-կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին։

«Այս տարի կազմակերպել ենք ցուցահանդեսներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ ու երաժշտական ունկնդրումներ՝ նվիրված Թումանյանին ու Կոմիտասին: Հատկապես կարևոր էին հայ երիտասարդ գրողների մասնակցությամբ հանդիպում-քննարկումները, որոնց ընթացքում մասնակիցները գրքերն անձամբ հեղինակների հետ էին քննարկում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակցուհի Գայանե Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Ազգային գրադարանային շաբաթը հագեցած էր նաև մասնագիտական փոխայցելություններով։ Շաբաթվա ընթացքում հասցրել են լինել Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ փոքրիկ հոգեբանական դասընթաց են ունեցել, ինչպես նաև մայրաքաղաքի Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգի, Ավ. Իսահակյանի անվան, Նոր Նորքի կենտրոնական և Շենգավիթի թիվ 32 գրադարաններում։

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում մարզային գրադարաններում նույնպես միջոցառումներ են անցկացվել։ «Այս տարի այցելել ենք նաև Յոլյանի արյունաբանական կենտրոն և տեսակցել բուժվող փոքրիկներին, գրքեր նվիրաբերել։ Բացի այդ, գրադարան են այցելել հարյուրավոր աշակերտներ Երևանի 19 դպրոցներից»,- ընդգծեց Գայանե Կարապետյանը։

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում իրականացվող միջոցառումներն ապրիլի 15-ին էին մեկնարկել։ Գայանե Կարապետյանի խոսքով՝ դեռ շարունակական կլինեն, քանի որ նպատակ ունեն հասարակության զարգացման գործում մեծացնել գրքի և գրադարանների դերը, ինչպես նաև ընթերցող-գրադարան կապն ավելի անմիջական դարձնել։

Նելլի Մելքոնյան