«Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածություններից։ Այդ ուղղությամբ քայլեր արվել են։ Ժամանակավոր, բայց փոփոխություն կա սահմանագծում»,- Կառավարության նիստից հետո Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նկատի ունենալով լարվածության որոշակի թուլացումն ու միջադեպերի նվազումը։ Վերոհիշյալ պայմանավորվածություններից մեկն էլ Անջեյ Կասպրշիկի խմբի կազմի ընդլայնում էր, որը մինչ օրս տեղի չի ունեցել, …

