Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին. գրում է ermenihaber-ը:

Իր նամակում Էրդողանը հայ համանքին ցավակցություն է հայտնել մարտի 8-ին վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան առթիվ։

«Այս տարի ևս հարգում ենք առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը և անկեղծորեն ցավակցում նրանց թոռներին», – ասված է Թուրքիայի նախագահի նամակում։

Էրդողանի խոսքով՝ ինչպես բոլոր կայսրությունների կործանման շրջանում է լինում, այնպես էլ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին երկրի սահմաններում և հարևան տարածաշրջաններում լուրջ ճգնաժամներ են եղել։

Էրդողանը տեղի ունեցածի մեղքը բարդել է համաճարակների, համատարած գաղթերի, պետական իշխանության թուլացման հետևանքով ակտիվացած զինված հրոսակախմբերի վրա։

Միևնույն ժամանակ  Էրդողանը առաջ է քաշել լիովին հիմնազուրկ և իրականությանը չհամապատասխանող իր թեզը, ըստ որի՝ «ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայերը Թուրքիայի հավասար և ազատ քաղաքացիներն են»։