Մեկ տարի առաջ. հեղափոխությունն ընդմիջում է վերցրել, ՀՀԿ-ն քնած չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

2018-ի ապրիլի 24-ի առավոտյան հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ժողովրդին տեղեկացնում է, որ այսօր բողոքի որևէ գործողություն չի սպասվում, փողոցներ չեն փակվելու, լինելու է միայն երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Վաղը տեղյակ եք, որ պիտի տեղի ունենա իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը, և այդ բանակցությունները պիտի վերաբերվեն իշխանության անցնցում փոխանցմանը»,- տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլող իշխանության դեմքին ավելի շատ անորոշություն կա, քան տխրություն։ Հանրապետականներն անտրամադիր են։ Նախորդ օրը Սերժ Սարգսյանի տված հրաժարականի մասին հայ լրագրողների հարցերին պատասխանում են խուսափողաբար և նույնիսկ վիրավորելով:

«Ստեղ էդ տեղը չէ, տեղը չես հասկանու՞մ»,- լրագրողին ասում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դիմում է մեկ այլ լրագրողի «Երեկվա մասին վաղը կխոսենք։ Նամուս ունեցեք, աղջիկ ջան, վաղն առավոտ եկեք, բոլորի հետ խոսենք»։

Պատգամավոր Մանվել Գրիգորյանն ավելի հեռու է գնում։ Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր էլ չանցած ՀՀԿ խմբակցության անդամն ասում է, որ ինքը երբեք էլ նրա թիմի անդամ չի եղել․ «Ես երկրապահի նախագահն եմ, տղա ջան, ինչո՞ւ ես տենց բաներ ասում, ես գեներալ եմ, հերոս եմ»։

Քիչ հետո տեղեկություն է տարածվում, որ վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, վերջինիս նախաձեռնությամբ։ Նրանք քննարկել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Օրվա մեջ սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական քննարկումներ կանցկացնի, որպեսզի պարզեն, թե ինչ քայլերով պիտի արձանագրեն հեղափոխության հաղթանակը։ Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ուղերձ է հրապարակում, որտեղ շնորհակալ է բոլորից, որ Ցեղասպանության օրը չքաղաքականացրին։

Վարչապետի պաշտոնակատարն սկսում է քաղաքական հանդիպումների շարքը։ Առաջինն ընդունում է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին։ Ավելի ուշ Կարեն Կարապետյանը հրավիրում է անվտանգության խորհրդի նիստ։ Նա հանձնարարականներ ունի ուժայիններին։

«Պետք է հստակ լինի, որ որքան կարևոր է զանգվածային հավաքներին, ցույցերի ընթացքում պահպանել հանդուրժողականությունը, ոչ պակաս կարևոր է հասկանալ ցուցաբերել զգոնություն հասարակական կարգուկանոնը ապահովելու տեսանկյունից, այսօրվանից սկսած հասարակական կարգուկանոնը պետք է վերականգնել և պահպանել»,- ասում է Կարեն Կարապետյանը։

Վարչապետի գրասենյակն ավելի ուշ հաղորդագրություններ է տարածում, որ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Երկուսն էլ վստահեցնում են, որ արտաքին և ներքին ճակատում իրավիճակը վերահսկելի է։ Իսկ Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին գովեստով է խոսում Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլզը․ «Պետք է գովեստով արտահայտվեմ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, որը լսեց Հայաստանի ժողովրդի ձայնը և կայացրեց մի որոշում, որը հեշտ չէր»։

Ծիծեռնակաբերդում այս օրն ընդհանրապես ավելի շատ պարզաբանումներ են հնչում, քան Ցեղասպանության դատապարտման մասին կոչեր։ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը համաժողովրդական շարժմանը միացավ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ։

«Երբ որ մենք ասում էինք, որ պետք է գնալ բանակցությունների և այդ օրակարգի շուրջ քննարկում տեղի ունենա, դա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է»,- ասում է Վահե Էնֆիաջյանը։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը նույնպես չունի այդ հարցի պատասխանը։ Ավելին նա հորդոր ունի «Կոչ եմ անում որևէ քաղաքական գործիչ կամ ուժ հաղթանակակը չսեփականաշնորհել, քաղաքական կուսակցությունները չպետք է սեփականաշնորհեն ժողովրդի հաղթանակը»։

Փոխարենը Գյումրիում հրաժարականից մեկ օր հետո Սերժ Սարգսյանին մերժում է արդեն ԲՀԿ խմբակցության անդամ և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ «Քայլ արա, մերժիր Սերժին, ճվա՛, քայլ արա մերժիր Սերժին»։

Կարեն Կարապետյանը շարունակում է իր նստավայրում հանդիպել Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշակի դեր խաղացող մարդկանց, հերթը ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանինն է, որը վարչապետի պաշտոնակատարին վստահեցնում է, որը ներդրումները չեն կանգնելու։

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարժվում է Ծիծեռնակաբերդ։ Քաղաքական հայտարարություններ չեն հնչում։ Երթի ընթացքում չի մերժվում ոչ ոք։ Կարապետյանի հանդիպումները շարունակվում են կառավարությունում, այս անգամ նա Հայաստանում հավատարմագրված դեսպաններին տեղեկացնում է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի են ունենալու բանակցություններ, որի ընթացքում գտնվելիք լուծումները պետք է լինեն Սահմանադրության շրջանակներում։

Երեկոյան հայտնի է դառնում, որ Փաշինյան-Կարապետյան բանակցությունները չեն կայանա։ Այդ մասին տեղեկացնող «Քաղաքացիական պայմանագրի» խոսնակ Տիգրան Ավինյանը չի ասում, թե չկայանալու պատճառը որն է։ «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ժողովրդական հեղափոխության օրակարգի շուրջ, որևէ այլ քննարկում ժամանակի անիմաստ կորուստ է»,- հայտարարում է պարոն Ավինյանը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ապրիլի 25-ի առավոտյան ժամը 11-ից ամբողջ հանրապետության տարածքում վերսկսում են անհնազանդության գործողությունները և զանգվածային ցույցերը։

«ՀՀԿ-ում մտածում են ժողովրդի ցնծությունն օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար»,- համոզված է Նիկոլ Փաշինյանը։

Կրկին փակվելու են փողոցներ։ «Եվս մեկ շաբաթ է պետք մեր հաղթանակն ամրագրելու համար»,- ասում է հեղափոխության առաջնորդը։

Մհեր Արշակյան