Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Զանգակ» գրատանը ներկա է գտնվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Գոռ Գևորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին: Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, շնորհանդեսին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր …

