Միլիոնավոր դրամների պարգևատրում ստացած և հանրության քննադատության թիրախում հայտնված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Պետական եկամուտների կոմիտեում պարգևատրումները հակակոռուպցիոն նպատակ են հետապնդել։ Factor.am-ն այսօր պարոն Անանյանին հարց ուղղեց՝ եթե ինքն իրեն չպարգևատրեր, արդյոք գնալու էր կոռուպցիոն ճանապարհով, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Ասել եմ՝ չեմ խոսելու, …

