Գումար յուրացնելու մեջ կասկածվող Նոր Նորքի նախկին թաղապետը ԵԿՄ վարչության անդամի եղբայրն է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանը, որին մեղադրանք է առաջադրվել համայնքային գումարները յուրացնելու համար, ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ, նորընտիր վարչության անդամ Ղուկաս Ուլիխանյանի եղբայրն է:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Ղուկաս Ուլիխանյանը: Նա, անդրադառնալով մեր հարցին, թե ինչ կարծիք ունի, որ եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ գումարները յուրացնելու համար, ասաց. «Մեկնաբանություն չունեմ, քննություն է ընթանում»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով, խոշոր չափերի առերևույթ յուրացումներ է կատարել: Մասնավորապես՝ նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի հետ՝ որոշել է վարչական շրջանի տարածքում 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:

Հարցին՝ ինչ է կարծում, եղբայրն այդ գումարները յուրացրե՞լ է, Ուլիխանյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ մեկնաբանություն չունեմ, քննություն է ընթանում»:

Ղուկաս Ուլիխանյանը ԵԿՄ վարչության անդամ ընտրվեց, երբ Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ: Մինչ այդ, երբ կառույցը ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը, Ուլիխանյանը ԵԿՄ փոխնախագահն էր: «Ես ընտրվել եմ ԵԿՄ վարչության անդամ, դեռ տեղակալների մասին խոսակցություն չկա»,- ասաց նա:

Factor.am-ը թեմայի շուրջ փորձեց զրուցել նաև նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանի հետ: Նրա հեռախոսահամարին պատասխանած անձը, սակայն, ասաց, որ նա Արմեն Ուլիխանյանը չէ:

Նարեկ Կիրակոսյան