Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն այսօր հանդիպել է օրերս բողոքի ակցիայի դուրս եկած Նուբարաշենի բնակիչներին։ Հիշեցնենք, որ նուբարաշենցիները պահաջնում էին Նուբարաշենի աղբանոցի վատթար վիճակին գոնե ժամանակավոր լուծում տալ։ Ինչպես Factor.am-ին տեղեկացրին Նուբարաշենի բնակիչները, Արեյանը տեղում ծանոթացել է խնդիրներին, լսել իրենց պահանջներն ու հանձնարարել հենց այսօրվանից սկսել աղբանոցի մի որոշ հատվածը հողով ծածկելու գործընթացը: Նա …