Ինչ են մտածում վանաձորցիները Քաղաքացու օրվա մասին. հարցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մարտի 21-ին Կառավարությունը հավանության արժանացրեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը, ԱԺ-ն էլ ընդունեց օրենքում համապատասխան փոփոխությունը: Ըստ դրա՝ այսուհետ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին:

Factor.am-ը վանաձորցիներից հետաքրքրվել է՝ ի՞նչ կարծիք ունեն տոնի մասին: Հարցվածների մեծ մասի մոտ տոնի առկայությունը դրական է ընդունվել: «Տոնը նշելու անհրաժեշտությունը, գուցե, կա: Բայց առաջին հերթին նախ քաղաքացին պետք է մեծ հարգանք ունենա պետականության նկատմամբ, զուգահեռաբար նաև պետությունը սիրի իր քաղաքացուն: Յուրաքանչյուր օր քաղաքացու օր է»,- ասում է Նազար Մանուկյանը:

Ապրիլի 18-ին կայացած գործադիրի նիստին որոշվեց Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում կազմակերպելու և անցկացնելու համար:

Մեր հարցախույզը ցույց տվեց, որ վանաձորցիների շրջանում Կառավարության այս որոշումը միանշանակ չի ընդունվել: Քաղաքացիներից ոմանք կարծում են, որ տոնի համար նման չափի գումար ծախսելու կարիք չկար, քանի որ երկրում կան առաջնային լուծում պահանջող մի շարք այլ հարցեր: Շատերի համար էլ տրամադրվող գումարի չափը նշանակություն չուներ. կարևորը՝ տոնը կայանա:

«Մեր Հայաստանի պայմաններում ավելի լավ է ժողովրդի աշխատավարձն ու թոշակը բարձրացնեն: Թե չէ տոնն անպայման պետք է նշել, ինչի՞ չէ որ»,- ասում է Նարինե Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան