Երեկոներս անցնում են մաթեմատիկայի դասագրքերը փորփրելով. Վիգեն Սարգսյանն ԱՄՆ֊ում բիզնես կառավարում է սովորելու

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Որոշում եմ կայացրել հունիսից մեկ տարով բիզնես կառավարում ուսումասիրել։

Այս մասին «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս տարվա հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։ Այնտեղ 44 երկրից հավաքված են լինելու 110 հոգի՝ միջին տարիքային խմբի, 15֊20 տարվա աշխատանքային փորձով»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Factor.am-ը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանը մեկ տարի ժամկետով մեկնում է ԱՄՆ՝ ուսանելու։ Տեղեկությունը հաստատել էր նաեւ Սարգսյանը։ Վիգեն Սարգսյանն իր խոսքում ասաց, որ սա եւս մեկ քայլ է մասնագիտական նոր հորիզոններ բացելու համար։ «Իմ հիմնական մասնագիտությունները եղել են հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, անվտանգություն։ Ես միշտ բաց եմ զգացել տնտեսական, բիզնես կառավարման, ֆինանսական բլոկների հատվածում։ Հատուկ որոշում կայացրեցի՝ ոչ թե շարունակեմ այն, ինչ արել եմ, այլ ինձ մարտահրավեր նետեմ նոր բան սովորելու։ Վերջին ամիսներին երեկոները զբաղված եմ եղել մաթեմատիկայի դասագրքերը փորփրելով, վերհիշելով»,-ասաց նա։ Հ

իշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է եւ հարց է առաջանում, թե ով է զբաղեցնելու այս պաշտոնը։ Factor.am-ը միջոցառման ավարտից հետո կփորձի այս հարցը ճշտել Վիգեն Սարգսյանից:                          Հ.Գ. Միջոցառման ավարտից հետո Վ. Սարգսյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին:

Նարեկ Կիրակոսյան