Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից վերցնելուց մինչև Աբովյանի քաղաքապետի հետ լարված հարաբերություններ․ Կոտայքի մարզպետը փակագծեր է բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ

Պարո՛ն Պետրոսյան, հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Արդեն ասել եք, որ ձեր քաղաքական թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ թեկնածու է առաջադրելու: Ո՞վ է ձեր թեկնածուն և ի՞նչ քաղաքական ուղի է անցել:

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել իր թեկնածուին առաջադրել հունիսի 9-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Մեր թեկնածուն մեր քաղաքական թիմի անդամ է, Աբովյանի տարածքային կառույցի անդամ, ունի տեղական ինքնակառավարման ոլորտում բավականին ներկայանալի աշխատանքային փորձ, տնտեսագետ-ֆինանսիստ է՝ իսկը քաղաքային տնտեսության կառավարիչ: Անձի հետ կապված դեռ փոքր-ինչ վաղաժամ եմ համարում հնչեցնել, բայց մեկ շաբաթ կամ տասը օրից արդեն նախընտրական միջոցառումների շրջանակում կհայտարարենք այդ մասին:

Ձեր պաշտոնավարման հենց սկզբից աչքի ընկաք Աբովյանի քաղաքապետի հետ տարաձայնություններով, առճակատումներով: Աբովյանի ընտրություններից առաջ հնարավո՞ր է՝ դրանք ավելի սրվեն:

– Ես առճակատումներ չէի ասի, պարզապես իմ գործունեությամբ միշտ գերադասել եմ օրենքի գերակայության մթնոլորտում աշխատել, նաև վեր եմ դասել պետական շահը, նաև ՀՀ քաղաքացու շահը: Եվ ահա այդ տիրույթում բոլոր այն գործիչները, որոնք իրենց գործունեությամբ, թեկուզ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ոչ իրավաչափ, ոչ խելամիտ գործողություններ են կատարել՝ դրանով ստորադասելով պետության, հանրության կամ ՀՀ քաղաքացու շահը, ես դրան անդրադարձ կատարել եմ: Այսինքն՝ Աբովյանի քաղաքապետի անձի նկատմամբ որևէ կանխակալ մոտեցում չկա: Եթե նաև նկատել եք, նույնիսկ այն շրջանում, երբ մենք պլանային վարչական վերահսկողություն իրականացրեցինք, դրանք Սահմանադրությամբ և օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորություններն են՝ իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնել համայնքներում, և ահա այդ շրջանում, երբ այդ հսկողության արդյունքում Աբովյանում ի հայտ են եկել մի շարք առերևույթ խախտումներ և փաստաթղթերն ուղարկվել են մարզի դատախազին՝ քննության առարկա դարձնելու, այդ շրջանում ես նաև քաղաքապետի հետ բանկի մասնաճյուղի բացում էի անում:

– Ի՞նչ ոլորտներում են խախտումներն արձանագրվել:

– Ոլորտները մի քանիսն են, մասնավորապես աչքի են զարնում քաղաքաշինական նորմերի, ինչպես նաև հողային ֆոնդերի տնօրինման գործում առկա՝ աչքի զարնող խախտումներ, որոնց մասին ես մինչ այդ էլ բարձրաձայնել էի:

– Ինչո՞վ է պայմանավորված այն, որ Ձեր թիրախում հայտնվեց հենց Աբովյան քաղաքը: Նույնը չենք տեսնում Հրազդան, Չարենցավան քաղաքների հետ կապված…

– Ամիսներ առաջ Հրազդանի նախկին քաղաքապետը շուրջ 102 մլն դրամ վերականգնում է կատարել համայնքային բյուջե, իսկ ընդհանուր գործը 138 մլն դրամի յուրացումների և չարաշահումների մասին էր: Եվ ահա իմ՝ դարձյալ համառ ստուգումների, միջամտության, ինչպես նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփանյանի իրականացրած արտաքին աուդիտի հետևանքով են այդ փաստերը վեր հանվել, ներկայացվել ինձ, և ես համապատասխան խողովակով իրավապահների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստերի վրա: Դատական ակտ դեռ չկա, բայց մեղադրանքն առաջադրված է, և կամավոր վերականգնման արդյունքով կարող ենք փաստել, որ տվյալ անձինք արդեն նվազագույնն իրենց մեղքն ընդունում են, որ վերականգնել են:

Դուք Ծաղկաձորի ճոպանուղին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ եք պատրաստել: Այն արդեն Կառավարություն հասե՞լ է:

– Դեռ ոչ: Փաթեթը գրեթե պատրաստ է, սպասում եմ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ստուգումների վերջնական արդյունքներին, որոնք այս պահին Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերությունում ստուգումներ են անում: Միայն արդյունքներն ամփոփելուց հետո փաթեթը կներկայացնեմ Կառավարություն: Փաթեթի տրամաբանությունը նրանում է, որ ճոպանուղին մեկուկես տասնամյակ առաջ անվարձահատույց, անժամկետ վերցվել է Սպորտի պետական կոմիտեից՝ Կառավարության որոշմամբ, և տրամադրվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: ՀԱՕԿ-ն իր բնույթով իրավաբանական անձանց միավորում է, ըստ էության՝ հասարակական կազմակերպություն է: Այդ ՀԿ-ի նախագահը կոնկրետ անձ է, և շատերն այդ անձի հետ են կապում ճոպանուղին և մատնանշում, որ այդ անձին է պատկանում: Այս պահին ճոպանուղին հանձնված է ՀԱՕԿ-ին՝ տնօրինման: ՀԱՕԿ-ը հիմնել է դուստր ձեռնարկություն, 50 տոկոս բաժնեմասը պատկանում է իրեն, մյուս 50 տոկոսը՝ օֆշորային գոտում գրանցված ինչ-որ ընկերության, որը վերջերս փոխանցվել է ֆիզիկական անձի: Եվ այդ ընկերությունը, վարձակալությամբ ՀԱՕԿ-ից վերցնելով ճոպանուղին, շահագործում է և տնտեսվարման արդյունքում, իմ գնահատականներով, գերշահույթներ է ստանում: Այո՛, այդ ընկերությունը վճարում է իր հարկերը, սակայն տեղական տուրքավճարներից, օրինակ, տասնամյակներով Ծաղկաձոր համայնքին գույքահարկ չի վճարել: Միայն մարտի 22-ին այս մասին հայտարարելուց հետո հապճեպորեն ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները Ծաղկաձորի քաղաքապետարանին վճարել են 9 մլն-ի գույքահարկ, որից ավելի քան 3 միլիոնը մայր գումարն է, մնացածը՝ հաշվարկված տույժ ու տուգանքները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան