Երևանի մետրոպոլիտենը ֆուտբոլային գնացք ունի․ Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակչին 79 օր է մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցավ  Մարշալ Բաղրամյանով, Երիտասարդական կիսադաշտով ու 11 մետրանոց իրացնելով՝ հասավ Հանրապետության հրապարակ: Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված գնացքն է:

Հատուկ առաքելություն ունի՝ քաղաքացիներին իրազեկել հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք ֆուտբոլային տոնի մասին: Այդ օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը:

«Մեծ հույսեր ունենք, որ հնարավորինս շատ երկրպագուներ կայցելեն, և մենք կունենանք մարդաշատ մարզադաշտեր՝ մրցաշարի ամբողջ ֆեստիվալային հատվածն ապահովելու համար»,- նշում է ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։

Գնացքի դիզայնը մշակել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու Երևանի մետրոպոլիտենը: Վերանորոգումն ամբողջությամբ Ֆուտբոլի ֆեդերացիան է ֆինանսավորվել: Հատկացված գումարի չափն Արթուր Ազարյանը չցանկացավ նշել. ֆուտբոլային գաղտնիք է:

Եվրոպայի Մ-19 առաջնության համար Հայաստան 7 երկրի հավաքական է ժամանելու՝ Իռլանդիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Իտալիայի:

19-ամյա Խամոյան Արամն արդեն չորս տարի է՝ Հայաստանի մինչև 19 տարեկաների թիմի կազմում է: Երազանքը Բարսելոնայի կազմում Եվրոպայի առաջնությունում խաղալն է: Բայց մինչ այդ՝ այս առաջնությունում հաջողություն պետք է գրանցել:

«Մեծ պատիվ է բոլորիս համար, որ ներկայացնում ենք մեր հայրենիքն այսպիսի մեծ մրցաշարում: Ակնկալիքները միայն դրական են, խաղալու ենք հաղթելու համար և ամեն ինչ անելու ենք, որպեսզի լավ ներկայացնենք մեր հայրենիքը»,- ընդգծում է Արամ Խամոյանը։

Ֆուտբոլային գնացքի առաջին ուղևորների շարքում թավջութակահար Նարեկ Հախնազարյանն է: Հույս ունի, որ առաջության օրերին էլ կկարողանա Հայաստանում գտնվել:

«Մենք ֆուտբոլի ապագա աստղերին ենք հյուրընկալելու մեզ մոտ՝ Հայաստանում։  Համոզված եմ, որ  բարձր մակարդակի վրա կկարողանանք կազմակերպել այդ ամենը և, իհարկե, այն մարդկանց համար, ովքեր կգնան այդ խաղերին, մեծ իրադարձություն կլինի»,- ասում է թավջութակահարը։

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը նույնպես անհամբեր սպասում է ֆուտբոլային տոնին: Համոզված է՝ մեր տղաները հաջողություն են գրանցելու:

«Վստահ եմ, որ տան պատերը, մեր երկրպագուները հաստատ նպաստելու են, որ շատ լավ արդյունքներ գրանցվեն»,- նշում է Արսեն Ջուլֆալակյանը։

Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլային առաջնությանը 76 օր է մնացել: Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, հատուկ ֆուտբոլային տախտակի վրա ապրիլի 5-ից հետհաշվարկ է կատարվում: Իսկ գնացքը երեք ամիս՝ մինչև հուլիսի 27-ն ուղերթներ կկատարի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու կանի հնարավորը, որ ֆուտբոլային տոնի մասին բոլորը տեղեկացվեն:

 

Նելլի Մելքոնյան