Հաջորդ անգամ Թրամփը կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը

Լուրեր

12.01.2025 | 22:00
Ընտրությունները կեղծվեցին, բայց մենք էլ չպատրաստվեցինք այնպես, ինչպես անհրաժեշտ էր․ Զուրաբիշվիլի
12.01.2025 | 21:00
Պատկերասրահը պետք է դառնա ժամանցի վայր՝ լավ իմաստով. ապաքաղաքական զրույց Մարինա Հակոբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 20:40
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից ուղևորվել է Երևան. Քաղավիացիա
12.01.2025 | 20:35
2024թ․-ին վարկային և դրամաշնորհային ծրագրերով ասֆալտապատվել է 38 կմ ճանապարհ․ նախարար
12.01.2025 | 20:05
Ավտովթար՝ Ջրվեժ գյուղում
12.01.2025 | 19:46
Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է․ Ավինյան
12.01.2025 | 19:12
Հայտնաբերվել է պատերազմում նահատակված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարելու մեջ կասկածվող անձը
12.01.2025 | 18:04
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
12.01.2025 | 17:49
Սպիտակ-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսի վթարի հետևանքով 12 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, բոլորը դուրս են գրվել
12.01.2025 | 17:36
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները․ ԲԴԽ նախագահ
12.01.2025 | 16:47
2018 թ. հեղափոխությունից հետո ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով գնալը կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան
12.01.2025 | 15:50
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 15:30
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Գալյանը՝ դատավորներին
12.01.2025 | 15:27
Հարցնում են` ինչու նրանք կալանավորված չեն, ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում. Փաշինյանը` իրավապահ ոլորտի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 14:16
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բոլորը

Այս տարվա ապրիլքսանչորսյա ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից՝ օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը։  «Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։ Սա Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված երրորդ ուղերձն էր:

Չնայած «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործվեց, բայց այս տարվա ուղերձում կան ձևակերպումներ, որոնք տարբերվում են նախորդ տարիների հայտարարությունների տեքստերից: Օրինակ՝ 2017 և 2018 թթ. ուղերձներում օգտագործվող «20-րդ զանգվածային վայրագություններ» եզրույթը 2019-ի հայտարարության մեջ փոխարինվել է «զանգվածային կոտորած»-ով: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով»,- ասվում է Թրամփի ուղերձում:

Բացի այդ՝ ԱՄՆ նախագահն անուղղակի հղում է կատարում Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային՝ խոսելով «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի մասին:

«Այս օրը մենք նաև հարգում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին երաշխավորել, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը»,-ասվում է ուղերձում:

Հիշեցնենք, որ հենց հայերի հետ տեղի ունեցած սարսափելի կոտորածին անուն տալու և այդ անանուն հանցագործությունը դատապարտելու մեխանիզմների ներդրման  համար Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» բառը, հետագայում էլ ակտիվորեն ներգրավվեց Ցեղասպանության կոնվենցիայի ստեղծման աշխատանքներում:

«Մենք պատրաստ ենք դաս քաղել նախկին ողբերգություններից, որպեսզի դրանք չկրկնվեն»,- կարդում ենք Թրամփի ուղերձում: Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է կանխարգելել և թույլ չտալ նման ողբերգությունների կրկնությունը:

Այս տարվա ուղերձում Թրամփը խոսում է նաև պատմությանն առերեսվելու մասին. «Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ընդունելու և առերեսվելու իրենց ցավալի պատմությանը: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Սա, թերևս, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված յուրօրինակ ազդակ է՝ սեփական պատմությունն ընդունելու ու առերեսվելու, որքան էլ այն ցավալի լինի։ Առերեսման  այս կոչը, ինչպես միշտ, դատապարտվեց: Պաշտոնական Անկարան այս տարի ևս քննադատեց ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝այն որակելով սուբյեկտիվ։ «Մենք հերքում ենք նախագահ Թրամփի հայտարարությունը՝ 1915-ի իրադարձությունների կապակցությամբ: Այդ հայտարարությունը, որը հիմնված է հայերի սուբյեկտիվ պնդումների վրա, ոչ մի նշանակություն չունի: Պատմության խեղաթյուրումն անթույլատրելի է: Նախագահ Թրամփին կոչ ենք անում արդար լինել և հիշել 500 հազար մահմեդականների մասին, որոնք տուժել են հայ ապստամբների պատճառով»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ՝ կարող ենք ասել, որ Թրամփի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում կային բավական հետաքրքիր շեշտադրումներ, որոնք տարբերվում էին նախորդ ձևակերպումներից: Հաջորդ տարվա՝ 2020 թվականի ուղերձում, հնարավոր է, լինեն ավելի կոշտ ձևակերպումներ, թեև «Ցեղասպանություն» եզրույթը, ամենայն հավանականությամբ, Թրամփը չի կիրառի, եթե, իհարկե, այդ ընթացքում տեղի չունենան աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներ, որոնց արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերությունները հայտնվեն անդառնալի ճգնաժամում։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ ԱՄՆ նախագահը կիրառի «ցեղասպանություն» բառը, դա որևէ իրավական ուժ ու հետևանք չունի։ Այն կարող է ավելի շատ հոգեբանական, քաղաքական ճնշում գործադրել Անկարայի վրա, որը, մեծ հաշվով, չի ազդի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման  գործընթացի վրա: