Մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության նախաձեռնությամբ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը:

«Վերջինիս աշխատանքներին տեղում ծանոթացել և հավաքի մասնակիցների հետ զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է նորարարությունների դերը ներկայիս դարաշրջանում.  «Կրթական հաստատությունների լավագույն փորձը պետք է համակարգված փոխանցվի այլ դպրոցների: Վստահ եմ, որ այս օրերը սիրով եք հիշելու և  անընդհատ պահանջելու եք դրանց կրկնությունը»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավաքի մասնակիցներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր հերթին նշել է, որ գործընկերությունը կարող է լավ հիմք հանդիսանալ՝ կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններն արագացնելու, այդ գործում դպրոցներին և ուսուցիչներին ներգրավելու տեսանկյունից: «Այստեղ չկա սեբաստացի և ոչ սեբաստացի, կա մանկավարժություն, որը բոլորին միավորում է»,-նշել է նա:

Արայիկ Հարությունյանը նաև շրջել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծանոթացել կրթահամալիրի նյութատեխնիկական բազային և իրականացվող կրթական ծրագրերին:

Նշենք, որ ստեղծագործական հավաքին մասնակցության համար Երևանից և ՀՀ մարզերից հայտագրվել էին կրթահամալիրի գործընկեր, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ներառված, դրանով հետաքրքրված դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների շուրջ 140 մանկավարժական աշխատողներ: Նրանք երկու օր կրթահամալիրի հանրակրթական վեց դպրոցներում, քոլեջում և ուսումնական կենտրոններում կծանոթանան իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման և տարածման բաց միջավայրին, գործընկերություն-համագործակցություն բաց հարթակներին՝  ֆիզիկական և մեդիա միջավայրերում: Հավաքի մասնակիցները կծանոթանան նաև ցանցային կազմակերպմամբ հեղինակային մանկավարժության յուրացման և դրա համար անհրաժեշտ աշխատանքներին:
Հավաքը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 27-ին:

Ստեղծագործական առաջիկա հավաքներին նախատեսվում է ուսումնական-ստուգատեսային բաց ճամբար-դպրոցների, ինչպես նաև քանդակագործության և ճաւտարապետության միջազգային բաց փառատոնի անցկացում Երևանում, Իջևանում և Արատեսում»,- ասված է հաղորդագրությունում: