Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ անվճար մատուցվող բժշկական ծառայությունները որակապես զիջում են վճարովի ծառայություններին: «Մենք այս խնդիրն ունենք բժշկության ամբողջ ոլորտում: Սա լուծելու համար որևէ քայլ ձեռնարկու՞մ ենք: Այսպիսի արտահայտություն էր առաջացել, որ ավելի լավ է վճարովի բուժվել, քան անվճար մեռնել»,- ասաց պատգամավորը: …

