Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը կվավերացվի առանց խոչընդոտների. քաղաքագետներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
12.06.2026 | 20:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Հետընտրական Հայաստան․ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 19:55
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
12.06.2026 | 19:41
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 19:28
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից հրապարակված համաձայնագրի պայմանները ճշմարտության հետ կապ չունեն
12.06.2026 | 19:13
ՔԿԾ-ն նպատահակարմար չի գտնում թույլատրել նկարահանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները. Factor TV-ի դիմումը մերժվել է
12.06.2026 | 19:00
ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:56
ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:38
Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC
12.06.2026 | 18:27
Թիերին Անրին նշել է՝ որ ֆուտբոլիստին արժե հետևել ԱԱ-2026-ում
12.06.2026 | 18:19
Փորձ է արվում բռնանալ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքին. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:13
Անվավեր ճանաչվեցին ևս մեկ տեղամասի քվեարկության արդյունքներ Երկրաշարժ Ադրբեջանում․ ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 18:06
Ուկրաինան մտադիր է արևմտյան դաշնակիցներից ևս 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն խնդրել. Politico
12.06.2026 | 17:58
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
12.06.2026 | 17:46
«Պետրոս Ղազարյանի մոտ թեկնածուներ կային, որոնց հարցազրույցը մինչև կես ժամ էր, մյուսինը 1,5 ժամ»․ Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկել են Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումները, որոնց մասնակցելու նպատակով երկօրյա այցով Բրյուսել է մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդեն ավարտվել է արտգործնախարարների մակարդակով հավաքը։ Այսօր, ի պատիվ Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդների, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից ընթրիք է նախատեսված։

Հայաստանը հետխորհրդային 6 երկրներից մեկն է, որը 10 տարի առաջ միացել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի անսպասելի նահանջի և Մաքսային միությանն անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի իշխանության որոշումից հետո տևական ժամանակով ընդհատված ՀՀ-ԵՄ համագործակցությունը վերսկսվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանի նոր կառավարությունը հաջողությամբ շարունակեց նախորդի գործը՝ Եվրամիության հետ համաձայնագիրը կյանքի կոչելու, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով։ Ճիշտ է՝ Եվրամիություն – Հայաստան հարաբերություններում թռիչքային զարգացում չի արձանագրվել, բայց և՝ դրանք տեղում չեն դոփել: «Ակտիվ հարաբերություններ կլինեն այն ժամանակ, երբ համաձայնագիրը վավերացվի և արդեն գործուն քայլեր իրականացվեն։ Քանի որ այն դեռ վավերացված չի, գործուն քայլեր, հստակ քաղաքական քայլեր տարբեր պետություններում՝ ներդրումների մասով դեռևս չկան»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Այսօր Եվրամիության անդամ 28 երկրից 12-ը վավերացրել է համաձայնագիրը։ Ինչո՞ւ մինչ օրս բոլոր երկրները չեն վավերացրել համաձայնագիրը։ Ըստ քաղաքագետի՝ ձգձգումը պայմանավորված է նրանով, որ ԵՄ անդամ որոշ երկրներում մոտ ժամանակներս ընտրություններ են լինելու, մյուսների պարագայում՝ հարցը դեռ օրակարգային չէ: «Պետություններն առաջին հերթին իրենց քաղաքական խնդիրներն են լուծում, հետո անցնում են միջազգային պայմանագրերի վավերացմանը։ Այստեղ միտում, բնականաբար, չկա»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս համաձայնագրի վավերացման գործընթացը նորմալ է գնահատում։ Նա համոզված է, որ համաձայնագիրն առանց խոչընդոտների կվավերացնեն ԵՄ անդամ երկրները․ «Ներկայումս ծավալի մոտ 80 տոկոսն արդեն իսկ սկսել է գործել, վավերացման գործընթացի մեջ ենք՝ ԵՄ անդամ երկրների կեսից ավելին վավերացրել է, մնացածի դեպքում մենք տեսնում ենք, որ այդ ընթացքը ապահովագրված է, մինչ  օրս որևէ խոչընդոտի չենք հանդիպել և ինտենսիվորեն շարժվում ենք առաջ և կարծում եմ՝ առաջիկա 1 տարում գործընթացը կավարտվի ամբողջությամբ»։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չարձանագրեց, չնայած որ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ից դուրս գալու գաղափարն էր առաջ քաշում։ 2018-ի հուլիսին Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում։ Այդ ընթացքում ԵՄ-ից ակնկալիքները որոշակիացվեցին։ Այս տարվա մարտի 4-ի՝ Բրյուսել այցի արդյունքում Հայաստանն ու ԵՄ-ն 13 ծրագրի համատեղ իրականացման հնարավորություն քննարկեցին՝ ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկ, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումներին վերաբերող։ Եվրամիությունը մեկ պայման առաջադրեց՝ Հայաստանը պետք է համաֆինանսավորի ծրագրերը։ Այս տարվա հունվարին պարզ դարձավ, որ ԵՄ-ն 13 միլիարդ եվրո կհատկացնի Արևելյան գործընկերության մաս կազմող պետություններին, Հայաստանին՝ 700 միլիոն եվրո՝ ավելի քիչ, քան՝ մյուսներին։

Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ այս նվազ ուշադրությունը կապված է արտաքին քաղաքական վեկտորը չփոփոխելու հետ. «Արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն ԱՄՆ-ն էլ, ԵՄ-ն էլ առանձնապես չէին էլ սպասում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները։ Ցանկացածը հասկանում է, որ այս փոփոխությունը ներքաղաքական գործընթացներով էր պայմանավորված, արտաքին ազդեցություն չկա։ Մեծ ակնկալիք չկար այս առումով, որ այ գիտեք՝ վեկտորը փոփոխեք կաջակցենք, և մենք էլ շատ բան չունեինք տալու»:

Ռուբեն Մեհրաբյանն էլ նկատում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որևէ կերպ չի հակասում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորություններին։ Նրա գնահատմամբ՝ սա քաղաքական և տնտեսական ռեֆորմների պատրաստի ծրագիր է, այն նաև արտաքին քաղաքական կշիռ է հաղորդում Հայաստանին: «Պայմանագիրը որևէ ձևով Հայաստանի պայմանագրային պարտավորություններին Ռուսաստանի հետ չի հակասում։ Այլ հարց է, որ Ռուսաստանի քիմքին կարող է հաճելի չլինել, որ Հայաստանը կարող է եվրոպականանում է համակարգային առումով, այդ իմաստով՝ Ռուսաստանի կլեպտոկրատիան դա բարեհաճությամբ չի ընդունի, բայց այսպես ասենք՝ մենք ձեզ համար այլ Հայաստան չունենք և պատրաստ չենք ունենալ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Մինչ Բրյուսել ժամանելը Նիկոլ Փաշինյանն այսօր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում էր, որտեղ հանդիպել է այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Լյուքսեմբուրգի վարչապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Ռոբերտ Անանյան