ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոստային առաքումների ընթացքում տեղ գտած մի շարք խնդիրների շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարներ։ Արմեն Արզումանյանը նշել է, …

