«Ամեն թափթփուկի գրառում չեմ ուզում մեկնաբանել». Գագիկ Բաղդասարյանը պատասխանում է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ բողոքի ակցիա իրականացնող Գագիկ Բաղդասարյանը չի ցանկանում արձագանքել Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն քննադատություններին, թե ինքը ճամբարափոխ է և տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական ուժերի է սատարել։

«Ամեն թափթփուկի գրառում չեմ ուզում մեկնաբանել։ Միայն կասեմ, որ այն, ինչ ես եմ արել հեղափոխության օրերին, այդ անձը, եթե դրա կեսն էլ արած լիներ՝ նրա խոսքը գոնե հասկանալի կլիներ։ Ցավում եմ, որ այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, մնաց կիսատ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

«Հեղափոխականները, այդ թվում  Փաշինյանը, խաբեցին ժողովրդին։ Ժողովուրդը նրան տվեց ամեն ինչ, որ արդար կառավարի, սակայն նրա կառավարման մեկ տարվա ընթացքում նրանք առաջնորդվում են ստով և կեղծիքով, իսկ նրա ներկայացրած 100 փաստը որևէ բան քաղաքացիներին չի տվել, հարցրեք այստեղ կանգնած քաղաքացիներին՝ ու՞մ կյանքում է ինչ փոխվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։