Կառավարության այսօրվա արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը անդրադարձավ աջ ղեկով մեքենաներին և «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին։ Նախարարը հայտնեց, որ այդ աշխատանքները իրականացնող 17 կապալառու ընկերություններ 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից․ «Մեծ ուշադրություն է դարձվում այս հարցին: Խոսքը Տրանշ-2-ին է վերաբերում՝ Աշտարակ-Թալին …

